Մեքսիկան Dengvaxia պատվաստանյութը հավանության արժանացրած առաջին երկիրն է, որը հարմար է դենգե վիրուսի բոլոր 4 տիպերի դեմ: Սակայն այն թույլ են տվել կիրառել միայն 9-45 տարեկան հիվանդների համար, ովքեր բնակվում են այն շրջաններում, որտեղ հիվանդությունը հաճախ է հանդիպում՝ հաղորդում է Reuetrs-ը:
Դեռևս այդ պատվաստանյութը չի թույլատրվում փոքրիկ երեխաներին, ովքեր գտնվում են այդ հիվանդության ամենամեծ ռիսկային գոտում: Այն չի կիրառվի նաև զբոսաշրջիկների համար:
Պատվաստանյութը 80 տոկոսով նվազեցնում է հիվանդների հոսպիտալացման հնարավորությունը, իսկ 93 տոկոսով նվազեցնում թութքային համախտանիշի զարգացումը, որը հիվանդության ամենածանր տեսակն է:









































