1950-ի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան լիագումար նիստում պաշտոնապես որոշեց դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների օր: Բոլոր պետություններին և շահագրգիռ կազմակերպություններին առաջարկվեց ընդունել այդ օրը և համապատասխան միջոցառումներ անցկացնել՝ գրում է Calend-ը:
Դետեմբերի 10-ն ընտրվել է ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948-ի դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման և հրապարակման:
Հռչակագիրն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո և դարձել է մարդու իրավունքների դրույթները ձևավորող առաջին համաշխարհային փաստաթուղթը: