ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դժգոհ է, որ Time պարբերականն իրեն տարվա մարդ չի ընտրել, քանի որ իրեն մրցույթի ֆավորիտ էր համարում:
«Ես ձեզ ասում էի, որ Time ամսագիրն ինձ երբեք տարվա մարդ չի ընտրի` չնայած, որ ես եմ հիմնական ֆավորիտը: Նրանք ընտրել են մարդուն, ով կառավարում է Գերմանիան»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:
«Տարվա մարդը» ավանդական անվանակարգում այս տարի հաղթել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:











































