Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանության պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը՝ մեկնաբանելով ռուս նավաստու մասնակցությամբ միջադեպը, ով Բոսֆորի նեղուցով «Ցեզար Կունիկով» դեսանտանավի անցման ժամանակ ձեռքում պահել է շարժական զենիթահրթիռային համալիր։
Քալընը հայտարարել է. «Այդ միջադեպը չպետք է ընկալել որպես չափազանց լուրջ։ Սակայն եթե դա ստանա մեր ինքնիշխանության հանդեպ պարբերական գործողության տեսք, ապա Թուրքիան, բնականաբար, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։ Թուրքիան ունի միջազգային օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներ։
Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք կողմ չենք լարվածության էսկալացմանը։ Սակայն դրա հետ մեկտեղ մենք հակված չենք մեր հանդեպ անարդար միակողմանի դրսևորումները հանդուրժելուն»։












































