Առաջիկա օրերին Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերը մայրաքաղաքի սահմաններց դուրս ռազմական հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով Իրանի ռազմական ոլորտի բարձրաստիճան իրազեկ աղբյուրին։
Երեկ բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը լրագրողներին հայտնել էր, որ զորավարժություններ կանցկացվեն ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունից եկող սպառնալիքի ֆոնին։
Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում կկիրառվեն ուղղաթիռներ։
«Մեր երկրի պաշտպանության համար մենք կգործածենք բոլոր զենքերը, բացառությամբ միջուկայինի, քիմիականի ու կենսաբանականի։ Պաշտպանական հզորության արդիականացումը մեծ նշանակություն ունի Իրանի անվտանգության համար»,- նշել է Պուրդաստանը։











































