Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ դեռ չի որոշել Զագրեբի «Դինամո»-ի դեմ խաղում Ֆրանկ Ռիբերիի՝ մեկնարկային կազմում մասնակցության հարցը:
«Դեռ չեմ որոշել, կընդգրկեմ արդյոք Ռիբերիին մեկնարկային կազմում: Բայց նա հաստատ խաղալու է: Նոյերին հանգիստ եմ տալիս:
Նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա Սվեն Ուլրայխը: Նա գերազանց դարպասապահ է և արժանի է շանս ստանալ»,- Goal. Com-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:






































