Tuesday, 09 06 2026
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Գող ու ավազակը բոլորս ենք

Աֆորիզմը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, մեծ հաշվով մեզանում ընկալված չէ: Կամ ավելի ճիշտ` ընկալված է դրա առաջին շերտը: Իսկ առաջին շերտը քաղաքական է, և դրա մեկնաբանությունը հետևյալ տեսքը կարող է ունենալ. եթե ժողովուրդը ընտրել է այս իշխանությանը, ուրեմն դա այն իշխանությունն է, որ նա ցանկանում էր ունենալ: Եթե չի ընտրել այս իշխանությանը, և նա այդպիսին դարձել է կեղծիքների արդյունքում, նշանակում է` ժողովուրդը թույլ է տվել, որ կեղծիքը կայանա, ուրեմն սա այն է, ինչին նա առանձնապես դեմ չէ: Այս տրամաբանությունը կամ տրամաբանությունները, իհարկե, ճիշտ են, բայց մակերեսային, որովհետև կարծում ենք, որ տվյալ պարագայի համար շատ ավելի կարևոր է հոգեբանական, փիլիսոփայական կողմը:

Վերջերս մի միջավայրում ոմն քաղաքացի բողոքում էր իշխանավորներից` ասելով, որ նրանք բոլորը գող են ու թալանչի: Կոնկրետ օրինակներ էր բերում, թե էս մեկը սոված սատկում էր, պաշտոնի նստեց, էսինչի ու էնինչի տեր դարձավ, էն մեկը չի էլ թաքցնում, որ թալանում է և այլն, և այսպես շարունակ: Հետո, բնականաբար, խոսակցությունը իշխանությունների ճոխ կյանքից տեղափոխվեց ժողովրդի թշվառության ոլորտ: և մեր բողոքավոր զրուցակիցը առանց ավելորդ բարդույթի հայտարարեց, որ իրենք ջրաչափի վրա մագնիս են դնում, որ քիչ փող վճարեն: Ես այստեղ, որպես «իշխանավորների պաշտպան», անցա հակահարձակման: Ասելիքիս իմաստն այն էր, որ ջուր գողացող ՀՀ քաղաքացին իրավունք չունի մեղադրել պետական բյուջեի միջոցները գողացող պաշտոնյային, որովհետև, ասենք, նախարարն էլ երեկվա ջուր ու հոսանք գողացողն է` այն տարբերությամբ, որ երեկ նրա հնարավորությունը ջուր գողանալն է եղել, իսկ այսօր այդ հնարավորություններն ավելի մեծ են: Եվ եթե հաշվի առնենք, որ այսօր բոլոր հայաստանցիները ջուր կամ ինչ-որ բան են գողանում, նշանակում է` ազնիվ նախարար ունենալու մեր շանսերը ահավոր փոքր են, գրեթե աննշան:

Չգիտեմ` այս խոսակցությունը ինչ ազդեցություն թողեց զրուցակցիս վրա, բայց ես հասկացա, որ մենք պետք է ոչ միայն արձանագրենք, թե ով ինչ է թալանում, այլև մտածենք այն մասին, թե երկրում քանի մարդ կա, որը նույն իրավիճակում հայտնվելիս նույն կերպ չի վարվի: Եվ մանավանդ գրեթե ամենուր հնչող այն շեշտադրումը, թե ինչքան ուզում ես խոսի ու գրի, միևնույն է, երկրում ոչինչ չի փոխվում, ոչ ոք չի քաշվում, ստիպեց մտածել, որ երկրում տեղ գտած յուրաքանչյուր արատավոր երևույթի հարուցիչները մենք պետք է մեր մեջ փնտրենք: Իսկապես զարմանալի է, որ պաշտոնյաների կողմից թալանի մասին տեղեկատվության առատությունը ամենևին էլ չի պակասեցնում թալանը:

Սրա պատճառներից մեկն այն է, որ նույն այդ թալանչի պաշտոնյաները, որոնք, այնուամենայնիվ, մեր միջից են դուրս եկել, գիտեն, որ հանրության մեծամասնությունը, մենք բոլորս, ներքուստ համաձայն ենք իրենց հետ և եթե մենք ուշադիր լինենք ինքներս մեր նկատմամբ, կտեսնենք, որ շատ դեպքերում երազում ենք այնպիսի բաների մասին, որ այսօր իրականացնում են մեր պաշտոնյաները, օլիգարխները, և թերևս մեր մտածածն ու մտածելակերպն է այն աղբյուրը, որից նրանք ոգեշնչվում են: Եվ մենք այդ երևույթների դեմ իբր պայքարելիս արդյունքի չենք հասնում, որովհետև ոչ թե մոտեցումներին ենք դեմ, այլ անձերին: Եվ ուրեմն առանձնապես դժգոհ չէինք լինի, եթե նրանց տեղում ինքներս հայտնվեինք: Սրան զուգահեռ մենք պարտավոր ենք խոսել մեր մասին, որովհետև այդ պաշտոնյաները, ի վերջո, մեր միջից են դուրս եկել: Եվ մեր խնդիրը ոչ միայն պաշտոնյաներին, այլև նրանց ծնող միջավայրը փոխելու մեջ է: Իսկ այդ միջավայրը մենք ենք ձևավորում, ասել է թե` միջավայր փոխելու համար մենք պարտավոր ենք ինքներս փոխվել: Եվ հիմա ընթերցողներին առաջարկում ենք, որ իրենք էլ միանան այս հոդվածաշարին և գրեն իրենց մտածածը այս կապակցությամբ:

Եվ, ի դեպ, հենց այստեղից էլ պետք է սկսվի փոփոխությունը: Ընդհանրապես, ընթերցողներին արված մեր այսօրինակ առաջարկները շատ հաճախ անպատասխան են մնում կամ թույլ արձագանք են ստանում: Դա էլ մեր մտածելակերպի արտահայտությունն է, որովհետև մեր հարգելի ընթերցողների 95 տոկոսը երկրում տեղի ունեցողին մի տեսակ կողքից է հետևում: Շատերին թվում է, թե տեղի ունեցողը իրենց չի վերաբերում, որ իրենք անելիք չունեն և չունեն պատասխանատվություն: Սա այն մեծագույն մոլորությունն է, որ մեզ հանգեցրել է այսօրվա վիճակին: Ընդհանրապես, երկրի քաղաքացի լինել` նշանակում է պատասխանատու լինել երկրի ճակատագրի համար, գիտակցել և կրել այդ պատասխանատվությունը: Իսկ սա նշանակում է` Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի երկրի բարեկեցության, զարգացման համար պետք է կարողանա անել իրենից կախվածը: Եթե տվյալ պահին իրենից կախվածը, ասենք, մի նամակ գրելն է, կարծիք, դիրքորոշում արտահայտելը` նա պետք է դա անի: Եթե ավելի մեծ բան իրենից կախված կլինի, ասենք` բյուջեն չթալանելը, նա պետք է դա անի: Բայց մեծ գործերը սկսվում են փոքր գործերից, և դժվար է հավատալ, որ այսօր ջուր գողացողը վաղը, նախարար դառնալով, չի փոշիացնի ջրամատակարարման բարելավմանը հատկացված գումարները: Դա հնարավոր է միայն մի դեպքում, եթե նա այսօր կարողանա հրաժարվել ջրաչափի վրա մագնիս դնելուց և իր երեխաներին էլ համապատասխան դաստիարակություն տա: Եվ ուրեմն եկեք իրար օգնենք` մեր մեջ սպանելու համապետական արատների հարուցիչները: Սա վարակի հաղթահարման միակ եղանակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում