Business Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի բնակչության 40 տոկոսը պլանավորում է կրճատել ամանորյա բյուջեն, որի պատճառն ազգային արժույթի փոխարժեքի արժեզրկումն է։
Թերթի անցկացրած հարցումը վկայել է, որ հարցվածների 40 տոկոսը պլանավորում է կրճատել բյուջեն, 50 տոկոսը հայտարարել է, որ ծախսելու է այնքան, որքան որ՝ նախորդ տարում, և միայն 10 տոկոսն է ծրագրել մեծացնել ամանորյա ծախսերը։
Հարցմանը մասնակցել է 300 մարդ։ Պարզվել է, որ Վրաստանի բնակչությունը նախորդ տարի Ամանորին ծախսել են 300 լարի, իսկ ընթացիկ տարում այն կնվազի մինչև 200 լարիի։ Հարցման այն մասնակիցները, որոնք պլանավորում են կրճատել իրենց ծախսերը, դա պատճառաբանել են գների անհամաչափ աճով, որին զուգահեռ իրենց եկամուտները մնացել են նախկինի չափ։










































