Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մեքսիկացի մարզիկի հետ:
«Հաղթանակներից հետո գալիս եմ Հայաստան` հոգեպես ևս հաղթելու համար: Մարտին Մուրեյի հետ մենամարտը ծանր ստացվեց, նա ուժեղ մրցակից է, բայց իմ մարտավարության համաձայն` ռինգի մեկնարկային ռաունդներում միշտ փորձում եմ «տաքանալ»: Իսկ ինչ վերաբերում է մրցավարներից նրան, ով միավորների առավելությունը տվել էր Մուրեյին, ապա նա անգլիացի է և ինչ-որ տեղ նրանց ընկերը»,-ասաց նա:
Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի մեքսիկացի: «Հաջորդ մենամարտը կանցկացնեմ արդեն մարտին և մրցակիցը կլինի WBO վարկածով առաջին հորիզոնականը զբաղեցրած Ռամիրեսը»:
ՀԱՕԿ լրատվության բաժին









































