Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Կոալիցիան՝ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի արանքում

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ի պատասխան ԱԺ-ում լրագրողների հարցերի՝ պատասխանել է, որ ՀՀԿ-ն կոալիցիայի հարց չի քննարկում: Սահակյանը չի մանրամասնել՝ չի քննարկում այսօ՞ր, թե՞ չի քննարկում նաև ապագայի համար:

Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության առանցքային խաղաքարտերից մեկն այն էր, որ խորհրդարանական կառավարման դեպքում լինելու է կոալիցիոն կառավարում: Հենց այդ փաստարկով էին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն սատարել Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը: ՀՀԿ-ն էլ որևէ կերպ չէր անում քայլեր, որոնք կասկածի տակ կդնեին նման հեռանկարը: Սակայն այժմ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Սահակյանը հայտարարում է, որ կոալիցիայի հարց չեն քննարկում:

Սա կարող է զուտ ձևական հայտարարություն լինել՝ դե, ինչպես քննարկեն, եթե մեկ տարի հետո խորհրդարանական ընտրություններ են, և դրանց արդյունքի հիման վրա միայն պետք է հարցը գա օրակարգ: Մյուս կողմից՝ չմոռանանք, որ Գալուստ Սահակյանը Հայաստանի իշխանության «մարգարեն» է, որը հասարակության համար, իհարկե, հաճախ անհասկանալի լեզվով, սակայն իշխանության տրամադրություններն է հաղորդում և ադապտացնում հանրային ու քաղաքական միտքը:

Եվ այս տեսանկյունից շատ խորհրդանշական է, որ սահմանադրական փոփոխություններից երկու օր անց ՀՀԿ փոխնախագահ Սահակյանի բերանով հայտարարվում է, որ կոալիցիայի հարց չեն քննարկում: Եվ սա ասվում է Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հավաքից հետո, որ եղավ դեկտեմբերի 7-ին, և որին հրավիրվել էին նաև ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ու գլխավորը՝ սա եղավ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հայտարարություններից հետո, որ հանրաքվեի արդյունքները լեգիտիմ են և օրինական:

Այսինքն՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն անցել են մի կարմիր գիծ, որից այն կողմ ուղղակի դժվար է պատկերացնել նրանց շրջադարձը: Եվ այս պայմաններում, իհարկե, հարց է առաջանում, թե ինչ են անելու այս երկու ուժերը, եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ պետք է չեղարկել նրանց հետ հնարավոր կոալիցիոն կոնսուլտացիաները, եթե չասենք՝ որոշումները: Վերջին հաշվով, մենք ունենք վարչապետության վերաբերյալ նրա նախկին հայտարարությունների չեղարկման ակնհայտ գործընթացը, և ուրեմն ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նույնը չէր կարող անել կոալիցիոն պայմանավորվածությունների դեպքում, եթե խնդիրները արդեն լուծել է: Ի վերջո, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն որևէ կերպ չեն կարող հայտարարել, թե Սարգսյանը պայմանավորվածություն է խախտում, որովհետև կստացվի, որ ոչ թե, այսպես կոչված, գաղափարական հենակետերից ելնելով են սատարել փոփոխություններին և «այո» ասել, այլ զուտ իշխանական կոնյունկտուրային՝ կոալիցիոն խոստումներից ելնելով:

Այսինքն՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դեկտեմբերի 6-ից հետո հայտնվել են Սերժ Սարգսյանից կախվածության մեջ, եթե մինչև դեկտեմբերի 6-ը Սարգսյանն էր նրանցից որոշակիորեն կախված՝ միայն ՀՀԿ-ի «այո»-ի հույսին չմնալու և, այսպես ասած, կոնսոլիդացիայի տպավորություն գոնե թողնելու համար:

Սակայն այս ամենին զուգահեռ՝ այստեղ կա նաև այն խնդիրը, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ստեղծված իրավիճակում գտնվում են հակադիր դիրքերում, և Գալուստ Սահակյանի շուրթերով ՀՀԿ-ն է բարբառում՝ Սերժ Սարգսյանին ակնարկելով, որ կոալիցիան անընդունելի է:

Ընդ որում, այդ խնդիրը նկատելի էր նաև նրա վերջին հեռուստահարցազրույցում, որտեղ Սարգսյանը հայտարարեց, որ համամասնական 100 տոկոս ընտրակարգը բոլորովին չի նշանակում, որ մեկ ուժի «50+1» տոկոսի հավանականությունը բացառվում է, և 2017-ից հետո մյուս ընտրություններին դա շատ հավանական է: Այսինքն՝ Սարգսյանը ակնհայտորեն կարիք է զգացել ՀՀԿ-ին նման մեսիջ հղելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում