Tuesday, 07 05 2024
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»

Շարմազանովը չի բացառում ԲՀԿ-ի հետ կոալիցիան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

– Պարոն Շարմազանով, Ձեզ համար անսպասելի չէ՞ր հանրաքվեին այսչափ բարձր մասնակցությունը: Չէ՞ որ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէր:

– Անսպասելի չէր, քանի որ մենք ամիսներ շարունակ իրականացրել ենք ակտիվ աշխատանք, իրականացրել ենք քարոզչություն: Անսպասելի էր միգուցե այն մարդկանց համար, ովքեր բոյկոտ էին հրահրում: Եվ հանրաքվեին մեր քաղաքացիների նման ակտիվ մասնակցությունը երկու կարևոր հանգամանքի մասին է խոսում: Նախ՝ այն, որ մեր հանրությունը հանրաքվեի գնալով՝ «ոչե ասաց բոյկոտին և այն ուժերին, որոնք այդ բոյկոտն էին հրահրում: Խոսքը «Նոր Հայաստանե նախաձեռնության մասին է: Երկրորդը՝ մեր ժողովուրդը գնալով հանրաքվեի և ակտիվ քվեարկելով՝ ապացուցեց, որ ՀՀ քաղաքացին է իր ճակատագրի դարբինը, և ՀՀ քաղաքացին է որոշում, թե ինչպիսի Հայաստանում ապրի: Եվ այն կարծիքը, թե մեզ մոտ քաղաքացիները հանրաքվեի նկատմամբ ունեն կրավորական կեցվածք, և սահմանադրական բարեփոխումները նրանց չեն հետաքրքրում, մենք տեսանք, որ դրանք մտացածին և իրականությունից հեռու են:

– Բայց անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նույնպես զարմացել էր, որ նման բարձր ակտիվություն է գրանցվել: Միգուցե Հանրապետական կուսացությունը պարզապես մարդկանց ընտրատեղամաս բերելու առումո՞վ է լավ աշխատել:

– Ես չգիտեմ, թե ով ինչից է զարմացել, կարող եմ ասել, որ գոնե իմ հանդիպումների ժամանակ համոզվել եմ, որ սահմանադրական բարեփոխումները հետաքրքրում են ժողովրդին: Եվ այն մտացածին կարծիքը, թե այդ փոփոխությունների նկատմամբ չկա հանրային պահանջ, հանրությունն իր քվեարկությամբ դրա հակառակն ապացուցեց:

– Իսկ հանրաքվեի արդյունքները Ձեզ համար անակնկալ չէի՞ն: Հատկապես, որ իշխանությունների մոտ էլ պարտվելու մտավախությունը կար: Չէ՞ որ այդ փոփոխությունները իշխանություններն են նախաձեռնել, իսկ իշխանությունների նկատմամբ կա հանրային մեծ դժգոհություն:

– Ես չեմ կարծում, որ այս գործընթացը պետք է դիտարկել իշխանություն-ընդդիմություն պայքարի տիրույթում: Բայց եթե անգամ իրենց տրամաբանությամբ դիտարկենք, կարող ենք ասել, որ նրանք չհաջողեցին: Իհարկե, կային դժգոհություններ, անհամաձայնություններ, բայց վստահությունը շատ ավելի մեծ էր: Եվ շատ լավ է, որ մեր քաղաքացին լսեց մեր ձայնը, լսեց մեր հորդորները, լսեց ՀՀ նախագահի կարծիքը, թե սա նախ արվում է պետության անվտանգությունն ամրապնդելու համար, որ երկրում լինի կայուն, անցնցում կառավարում, որպեսզի ժողովրդավարությունը զարգանա, որպեսզի իշխանությունները ոչ միայն տարանջատվեն, այլև հավասարակշռության մեխանիզմն աշխատի, ընդդիմության իրավունքներն ընդլայնվեն, և որպեսզի մենք, ի վերջո, ապրենք ավելի ապահով երկրում:

– Ընդդիմությունը բարձրաձայնում է հանրաքվեի ժամանակ համատարած կեղծիքների ու խախտումների, լցոնումների, ընտրակաշառք բաժանելու մասին: Սա նշանակում է, որ հանրաքվեն անցկացվել է կամ «այոե-ն հաղթել է համատարած կեղծիքների պայմաններում:

– Նախ ընդդիմությունը չէ, այլ ընդդիմության մի մասն է դա ասում: Ընդդիմության ավելի մեծ հատվածը սահմանադրական փոփոխություններին «այոե է ասել: Նկատի ունեմ «Բարգավաճ Հայաստանե և Դաշնակցություն կուսակցություններին, ինչպես նաև՝ «Ժառանգությունե խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանին, քարտուղար Թևան Պողոսյանին, ՀՀՇ-ի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանին, ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանին: Այսինքն՝ ընդդիմության մեծամասնությունն «այոե է ասել:

– Քաղաքական դաշտում նրանք համարվում են իշխանության կողմը ներգրավված մարդիկ: Արմատական ընդդիմությունը նրանց իշխանության հաճախորդ է անվանում:

– Ես նախ ցավում եմ, որ ՀԱԿ-ի կամ «Ժառանգությանե ղեկավարները վիրավորում են իրենց գործընկերներին: Բայց սա այն ընդդիմությունն է, որի հետ նրանք հրաշալի եռյակներ կամ քառյակներ էին կազմում: Սա այն ընդդիմությունն է, որի նախկին ղեկավարի հետևից շարք էին կանգնում, որ նրա ընդունելությանն արժանանան: Սա այն ընդդիմությունն է, որի նախկին ղեկավարի հետ բուրժուադեմոկրատական հեղափոխության էին գնում: Երկրորդը՝ դուք հիշո՞ւմ եք Հայաստանում մի ընտրական գործընթաց, երբ պարտվողը միանգամից ընտրակեղծիքների մասին չխոսի: Եթե ՀԱԿ-ը, Լևոն Զուրաբյանը կամ «Նոր Հայաստաննե ունեն փաստեր, ես դատավոր չեմ և չեմ կարող ասել՝ ունեն, թե չունեն, պետք է դիմեն ԿԸՀ, պետք է արձանագրություններ կազմեն, պետք է դիմեն դատախազությանն ու ոստիկանությանը:

– Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավարտվեց, հիմա ՀՀԿ-ն, ինչպես և ակնկալվում է քաղաքական դաշտում, ԲՀԿ-ին ու հատկապես ՀՅԴ-ին հրավիրելո՞ւ է իր հետ միասին կոալիցիա կազմել:

– Այս պահին մեր կուսակցությունում նման քննարկումներ չեն եղել: Բայց քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և ոչինչ չի կարելի բացառել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում