Արևմյան լրատվամիջոցները հայտնում են, որ բրիտանական հայտնի Rolling Stones խմբի կիթառահար Ռոն Վուդը շուտով կրկին հայր կդառնա` այս անգամ միանգամից երկու փոքրիկների, հայտնում է starslife.ru-ն: Նրա 37-ամյա կինը` Սալի Համֆրիսը հղի է:
«Սալին ու Ռոնի Վուդն ուրախ են հայտնելու, որ իրենք սպասում են երկվորյակների ծննդին 2016 թվականի հունիսին»,- ասել է երաժշտական խմբի ներկայացուցիչը: Ապագա երկվորյակները կնոջ համար առաջնեկներն են, սակայն Վուդն արդեն հասցրել է դաստիարակել չորս երեխաների և ութ թոռների:







































