France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում Իրանի հարավ-արևմուտքում ընկած երկու նահանգում խոզագրիպից մահացել է 33 մարդ։
28 մարդ մահացել է Քերման նահանգում, ևս 5-ը՝ Սիստան ու Բելուջիստան նահանգներում։ Իրանի առողջապահության նախարարությունն իր հերթին զգուշացրել է, որ վիրուսը կարող է տարածվել նաև երկրի այլ շրջաններում, այդ թվում նաև մայրաքաղք Թեհրանում։
Այս տարի խոզագրիպի բռնկում գրանցվել է նաև Հնդկաստանում։ Տարեսկզբից սկսած՝ Հնդկաստանի կենտրոնական ու հյուսիսարևմտյան հատվածում այդ հիվանդությունից մահացել է ավելի քան 2000 մարդ։











































