Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 տիպի 12 կործանիչներ պարեկային թռիչքներ են իրականացրել Սիրիայի հետ սահմանին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։
Վերջինիս հաղորդմամբ՝ 3 մոտորանավակ և մեկ շարժական ռադար Սիրիայի հետ սահմանին տիրող իրավիճակը վերահսկում են ծովից։ Հայտարարությունում նշված է, որ Թուրքիան պատրաստվում է Սև ծովի արևմուտքում համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնել ԱՄՆ-ի, Ռումինիայի ու Ուկրաինայի հետ։








































