Արդար ընտրություններն ու այս իշխանությունները անհամատեղելի են և դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն լրացրեց կեղծված ընտրությունների ցանկը, հօդս ցնդեցին վարչախմբ հավաստիացումներն այն մասին, որ ապահովվելու է արդար, թափանցիկ հանրաքվե: Այս մասին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» փրկության ճակատի հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ելույթով հանդես եկած ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:











































