Ահաբեկչության դեմ պայքարի համար կոալիցիայի ստեղծումը գործարքների կարիք չունի, այն ստեղծվում է պայքարի այլ մեթոդների՝ ոչ այլընտրանքային լինելու ըմբռնման հիման վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը The Telegraph-ի իր սյունակում գրել էր, որ պատրաստ է գործարքի գնալ Պուտինի հետ՝ ԴԱԻՇ-ին հաղթելու համար։





































