Փարիզում ձերբակալվել են 7 վրացիներ, որոնց կասկածում են Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանում իրականացված 44 կողոպուտի մեջ: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Ձերբակալվածները 23-40 տարեկան են: Քննության տվյալներով՝ նրանք 2012-ի մարտից տարբեր տներից գողացել են շուրջ 170 հազար եվրոյի գույք: Բնակարանները, որոնցում նրանք թաքնվել են, ենթարկվել են խուզարկության: Այնտեղ հայտնաբերվել են ոչ միայն գողացված իրերի մի մասը, այլև ուրիշ ապացույցներ՝ պտուտակահաններ, հեռադիտակ, ձեռքի շաղափ, ոսկու կշեռք և այլ գործիքներ:
Ֆրանսիական ոստիկանությունը նրանց կասկածում է վրացական մաֆիայի հետ կապ ունենալու մեջ:
Ձերբակալությունների մեծ մասը կատարվել է դեռևս երկուշաբթի: Ձերբակալությունները երկու ամիս շարունակված հետաքննության արդյունք են:
Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ տարեսկզբից գողությունների թիվը շարունակում է աճել: Հունվարին նրանց թիվն ավելացել է 15, իսկ փետրվարին՝ 10 տոկոսով: