Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ով կարող է փոխարինել Խոսեպ Գվարդիոլային Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում, եթե իսպանացի մասնագետը որոշի հեռանալ:
Ֆոգտսը նշել է մյունխեննյան ակումբի մարզական տնօրեն Մատիաս Զամերի անունը:
«Ակումբի և Զամերի համար դա բարդ որոշում կլինի: Չգիտեմ, թե ում թեկնածությունն է քննարկվում և ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: Հնարավոր է, Գվարդիոլայի հեռանալուց հետո Զամերը գլխավորի թիմը:
Բայց ցանկանում եմ, որ Խոսեպը մնա: Նա անհավանական դերակատարություն ունի և շատ կարևոր է գերմանական ֆուտբոլի համար»,- tz-ը մեջբերում է Ֆոգտսի խոսքերը:





































