Հնդկաստանում երեք երեխաներ մահացել են՝ խեղդվելով իրենց տանից ոչ հեռու գտնվող փակ մեքենայում, որի դռները երեխաները չեն կարողացել բացել: Այս մասին հայտնում է Press Trust of India-ն:
Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմտյան Մահարաշթրա նահանգի Կալհեր գյուղում:
Ծնողները նրանց անհետացման մասին հայտնել են ոստիկանությանը: Տղաներին փնտրել են ողջ գիշեր:
«Նրանց տան հարևանությամբ ավտոսպասարկման ծառայության կետ կա: 7-ամյա Դիլիպ Ամար Մաջին, 5-ամյա Ռուբի Ամար Մաջին և 6-ամյա Ռաջ Վինոդսինգհ Սոնին չորեքշաբթի մտել են մեքենաներից մեկն ու չեն կարողացել դուրս գալ»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Մահացած երեխաներից երկուսը հարազատ եղբայրներ են: