Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի` «Նյուքասլ»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է BBC Sport-ը:
«Հաշվի առնելով, թե ինչ իրավիճակում է գտնվում «Նյուքասլ»-ը, կարելի է ասել, որ մրցակիցն արժանի էր այս հաղթանակին: «Լիվերպուլ»-ն այսօր շատ վատ տեսք ուներ: Չգիտեմ, թե ինչու:
Կվերանայեմ այսօրվա հանդիպումը և կփորձեմ հասկանալ, թե ինչու էր խաղն այդքան ծանր: Կարծում եմ, որ «Լիվերպուլ»-ը կարող է էլ ավելի լավ գործել»,- հայտարարել է գերմանացի մասնագետը:









































