Շաբաթ օրը Բեռլինի ոստիկանությունը ձերբակալել է ուլտրաաջ ակտիվիստի, որն սպառնացել է հարձակվել Անգելա Մերկելի վրա, հայտնում է Bild-ը: Նախօրյակին 39-ամյա տղամարդը սոցիալական ցանցերում ակտիվորեն կոչ է արել Մերկելին տապալել կանցլերի պաշտոնից:
«Ստուգեք ձեր գնդակները, որպեսզի վաղը վրիպում չլինի»,- Facebook-ից մեջբերում է պարբերականը նրա խոսքերը: Ֆանատը մեծ աջակցություն էր սպասում ուլտրաաջ շարժումից:
Ինչպես հետագայում հայտնի է դարձել, ձերբակալվածը նման բաներ արել է մի քանի անգամ: 1999 թվականին նա խաղալիք ատրճանակով ներխուժել է n-tv հեռուստաալիքի ստուդիա և սպառնացել ինքնասպանություն գործել ուղիղ տեսախցիկի առաջ: 2011 թվականին նա կացնով վազել է Բեռլինի կենտրոնական գործարար շրջանում:








































