Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ջերոմ Բոատենգը հայտարարել է, որ ցանկանում է թիմում տեսնել Խոսեպ Գվարդիոլային, տեղեկացնում է Sport360-ը:
«Կցանկանայի, որպեսզի Պեպը մնար «Բավարիա»-ում: Ամբողջ թիմն է դա ցանկանում: Ամեն դեպքում, որոշումը նրանն է:
Ուրախ ենք, որ նա մեզ հետ է և մեզ նոր մարտավարություն է սովորացրել: Նա շատ կարևոր է մեզ համար»,- հայտարարել է Բոատենգը:










































