Եղանակային պայմանների պատճառով Հունաստանի և Մակեդոնիայի սահմանին նվազել է ներգաղթյալների հոսքը՝ տեղեկացնում է korrespondent.net-ը:
Ոստիկանության տվյալներով՝ բուֆերային գոտում դեռևս կան 3,5 հազար ներգաղթյալներ, որոնց կեսն Իրանի և Մարոկկոյի քաղաքացիներ են:
Ներգաղթյալներից շատերը պատրաստ չեն մնալու բաց երկնքի տակ և սպասելու՝ մինչև իրենց կուղարկեն այլ երկիր, ուստի նրանք մնացել են Աթենքում կամ Սալոնիկում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Շվեյցարիայի կառավարությունը ներկայացրել է ԵՄ երկրներ և ազատ առևտրի եվրոպական գոտի ներգաղթյալների հոսքը սահմանափակելու ծրագիր:










































