Ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան է սառեցրել «Թուրքական հոսքը», ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Պատճառն այն է, որ Ռուսաստանը չի կատարել Թուրքիայի պահանջները, ասել է նա, սակայն չի նշել այդ պահանջները: Էրդողանը նշել է, որ Թուրքիան սառեցրել է «Թուրքական հոսքը» դեռևս Ռուսաստանի հետ ճգնաժամից առաջ:
Երկու երկրների հարաբերությունների վատանալուց հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Ռուսաստանի իշխանությունների հակաթուրքական հայտարարությունները հնչում են նախկին ԽՍՀՄ-ի ոգով: Նրա խոսքերով` Թուրքիան հույս ուներ, որ Ռուսաստանն ազատվել է նման խորհրդային քարոզչական ճարտասանությունից, սակայն փաստերն այլ բան են վկայում:
«Հակաթուրքական քարոզչությանը ոչ ոք չի հավատում, բացի Ռուսաստանի իշխանություններից»,- նշել է վարչապետը:








































