Բրիտանացի հետազոտողները կարծում են, որ իրականում Միացյալ Թագավորության բնակիչները հազվադեպ են փոխում անկողինը` դա անելով ամիսը մեկ անգամ, եթե ոչ ավելի հազվադեպ: Ու հենց այդ պատճառով էլ նրանք տառապում են ալերգիայից:
Դրա պատճառով բրիտանացիների մոտ 34 տոկոսը տառապում են ալերգիայի ախտանիշներից հենց ննջասենյակում: Այս առումով երկրորդ տեղում է հյուրասենյակը, որտեղ տատառապում են բրիտանացիների մոտ 33 տոկոսը: Երրորդ տեղում խոհանոցն է` 18 տոկոս:
Սովորաբար ալերգիայի պատճառ են դառնում բորբոսը, փոշու հատիկներն ու կենդանիների բուրդը: 78 տոկոսի դեպքում մարդիկ սկսում են փռշտալ, 73 տոկոսի դեպքում քոր են գալիս աչքերը, իսկ 25 տոկոսի վրա ցան է հայտնվում:







































