Անգլիայի Պրեմյեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Սթոք Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունեց առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին:
Խաղի մեկնարկում տանտերերի ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչի դուբլի արդյունքում «Սթոք»-ը կարողացավ պարտության մատնել «Սիթի»-ին: Երկու գոլային փոխանցումն էլ թիմի շվեյցարացի կիսապաշտպան Հերդան Շաքիրին կատարեց:
Այսպիսով՝ «Սիթի»-ն պարտվեց 2:0 հաշվով՝ շրջանցելու հիանալի հնարավորություն ընձեռելով «Լեյչեսթեր Սիթի»-ին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ու «Արսենալ»-ին:
Անգլիայի Պրեմյեր լիգա. 15-րդ տուր. «Սթոք Սիթի» – «Մանչեսթեր Սիթի»՝ 2:0
Գոլերը՝ 7´, 15´ Մարկո Արնաուտովիչ:









































