«Միլան»-ի նախկին գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը կարող է բրազիլական ակումբ գլխավորել: Հոլանդացի մասնագետը բանակցում է «Կրուզեյրո»-ի հետ:
Բրազիլական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը առաջարկ է ստացել Չինաստանից:
Goal-ի տեղեկությունների համաձայն՝ «Կրուզեյրո»-ի մարզական տնօրեն Տիագո Սկուրոն Միլան է ժամանել՝ 39-ամյա մասնագետի հետ բանակցելու նպատակով:








































