Friday, 05 06 2026
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
21:09
Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը
13:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում է 16 հայ շախմատիստուհի
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
18:10
Մեսսին՝ ԱԱ-2026-ում․ Արգենտինան հաստատել է «աստղային կազմը»
14:20
Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան
12:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները անհատական ԵԱ-ում

«Բարսելոնա»-ի և Մեսսիի դասընթացը Մադրիդում (տեսանյութ)

Չորրորդ «կլասիկո»-ն ետևում է: Նախորդ երեք «կլասիկո»-ներում մրցակիցներն ապացուցել էին, որ արժանի են միմյանց: Սկզբում «Բարսա»-ի ջախջախիչ հաղթանակը` 5:0, այնուհետև «Ռեալ»-ի հաղթանակը Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում և դրանց միջև ընկած ոչ ոքին:

Հաշվի առնելով նախորդ երկու խաղերի հաջող արդյունքը` Ժոզե Մոուրինյոյի կատարած փոփոխությունները միայն ստիպված էին. «Ռեալ»-ը կրկին խաղադաշտ դուրս եկավ առանց առաջ քաշված հարձակվողի:

Գվարդիոլան, որը նույնպես լուրջ կադրային խնդիրներ ուներ, ճարահատյալ էր ավելի պաշտպանողական կազմ դուրս բերել խաղադաշտ:

Առաջին խաղակեսն անցավ չափազանց լարված պայքարում: Երկու թիմերն էլ ավելի շատ ուշադրություն էին դարձնում պաշտպանությանը: Եթե «Բարսելոնա»-ն երկու քիչ թե շատ վտանգավոր պահ ստեղծեց Կասիլիասի դարպասի մոտ, ապա «Ռեալ»-ն ընդհանրապես մոռացել էր հարձակվելու մասին:

Ընդմիջման գնալիս լարվածությունը հասավ գագաթնակետին. «կատալոնացիներ»-ի պահեստային դարպասապահ Խոսե Պինտոն ու «Ռեալ»-ի մարզչական շտաբը ինչ-որ բան չկիսեցին: Արդյունքում դարպասապահը կարմիր քարտի արժանացավ ու հեռացվեց պահեստայինների նստարանից:

Երկրորդ խաղակեսը շատ ավելի ակտիվ սկսեցին թիմերը: Անկասկած, դրան նպաստեց Մոուրինյոյի կատարած փոփոխությունը: Պորտուգալացին առաջին խաղակեսում ոչնչով աչքի չընկած Օզիլին փոխարինեց Ադեբայորով:

Հանդիպման բեկումնային պահը տեղի ունեցավ 61-րդ րոպեին. Պեպեն մրցակցի տուգանայինի մատույցներում պրեսինգի ժամանակ անչափ կոպիտ խախտում կատարեց Դանի Ալվեշի նկատմամբ և գլխավոր մրցավար Վոլֆգանգ Շտարկը իրավացիորեն կարմիր քարտ ցույց տվեց պորտուգալացուն: Ժոզե Մոուրինյոն, բնականաբար, ծանր տարավ Պեպեի հեռացումը, ինչի արդյունքում նա նույնպես պատժվեց կարմիր քարտով ու լքեց պահեստայինների նստարանը:

Գվարդիոլան մտածելու շատ բան չուներ: Միակ ֆուտբոլիստը, որ կարող էր էականորեն ուժեղացնել թիմի հարձակումը, Իբրահիմ Աֆելայն էր: Շուտով հոլանդացին հայտնվեց խաղադաշտում Պեդրոյի փոխարեն: Գվարդիոլան կռահեց. ոչ թե Աֆելային խաղադաշտ դուրս բերելով, այլ նրան աջ եզրում խաղացնելով (սովորաբար հոլանդացին խաղում է ձախ եզրում): 76-րդ րոպեին Իբրահիմը աջ եզրով հրաշալի անցում կատարեց և փոխանցում կատարեց տուգանային հրապարակի կենտրոն շտապող Մեսսիի ուղղությամբ, արգենտինացին երեք պաշտպանների արանքից հաջողացրեց դիպուկ հարվածով գնդակը Կասիլիասի ոտքերի արանքով ուղարկել դարպաս` 0:1: Որքան էլ տարօրինակ է` Մոուրինյոն անգամ չփորձեց ուժեղացնել իր թիմի հարձակումը: Կատալոնացիներին էլ ամբողջությամբ ձեռնտու էր հաշիվը, և նրանք մեծ ուժերով չէին գրոհում: Թվում էր թիմերը համակերպվել են 0:1-ի հետ, և խաղն այդպես էլ կավարտվի, սակայն 87-րդ րոպեին վերջին ժամանակների աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեո Մեսսին խաղադաշտի կենտրոնում ստացավ գնդակն ու խելահեղ արագությամբ շարժվեց առաջ, ճանապարհին իրեն հատուկ թեթևությամբ շրջանցելով երեք պաշտպանների, խփեց այս մրցաշրջանում իր 52-րդ գնդակը` 0:2:

«Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ տարավ Մադրիդում, ու այժմ արքայական ակումբին միայն հրաշքը կօգնի դուրս գալ եզրափակիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում