Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Կռիլյա Սովետով»-ին և հաղթեց 1:0 հաշվով:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 60-րդ րոպեին:
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մնաց պահեստայինների նստարանին:









































