Իրանի հետախուզությունում հայտնել են, որ լուսանկարել են ԴԱԻՇ-ի տարածքից Թուրքիայի տարածք նավթի տեղափոխման հնարավոր բոլոր երթուղիները, հաղորդում է TASS-ը:
«Այդ ապացույցները կարող են ներկայացվել լրագրողներին և օգտագործվել հեռարձակվող ծրագրերում: Այդ կարևոր նյութերը հասարակության սեփականությունը կդառնան»,- ասել է Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Մոհսեն Ռեզային:
Ռեզայիի խոսքերով` Թեհրանը պատրաստ է այդ տվյալները Թուրքիայի իշխանություններին ներկայացնել:
«Եթե Թուրքիայի կառավարությունը չի տիրապետում երկրում ԴԱԻՇ-ի` նավթ վաճառելու մասին տեղեկությանը, ապա մենք պատրաստ ենք նրան տրամադրել նման տեղեկություն»,- ասել է նա:











































