Առաջիկա տարիների ընթացքում մուտքի արտոնագրերի ստացման համար կատարվող պարտադիր վճարումները կկրճատվեն, քանի որ ամերիկյան իշխանությունները քայլեր են ձեռնարկում` մուտքի արտոնագրի դիմած անձանց հայտերը քննարկելու համար կատարվող ծախսերը կրճատելու համար: Այս մասին երեկ հայտարարել է հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջենիս Ջեյքոբը:
«Առաջիկա երկու տարվա ընթացքում լրացուցիչ վճարումները կվերացվեն, քանի որ մեզ դուր չի գալիս այն համակարգը, որով ԱՄՆ մեկնել ցանկացողների հետ իրականացվում են հարցազրույցներ, կամ հարցազրույցից հետո տրամադրվում է անձնագիրը»,- ասել է նա: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Հիմա ԱՄՆ-ն պայմանագրեր է կնքում համապատասխան կազմակերպությունների հետ, որոնք հետագայում մատուցելու են ԱՄՆ հյուպատոսությունների կողմից տրամադրվող որոշ ծառայություններ: «Իրականում մեզ դիմող քաղաքացիներն ավելի քիչ կմուծեն, քան նախկինում, քանի որ ստիպված չեն լինի ծախսեր կատարել լրացուցիչ ծառայությունների համար»,- ասել է Ջեյքոբը:








































