Վաղը Հայաստան կժամանի Եվրոպական միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսված են հանձնակատարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպումների ընթացքում կքննարկվի Հայաստան – ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ուրբաթ առավոտյան` Հայաստանի ԱԳ նախարարի և Եվրամիության հանձնակատարի հանդիպումից անմիջապես հետո, կկայանա Էդվարդ Նալբանդյանի և Շտեֆան Ֆյուլեի համատեղ ասուլիսը:












































