Ինչպես այսօր հաղորդել է ABC հեռուստաալիքը, հղում կատարելով ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրներին, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Լեոն Պենետան կփոխարինի ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին, իսկ Պենետայի պաշտոնը կզբաղեցնի ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարն Աֆղանստանում` Դևիս Պետրեուսը:
Պաշտոնական մեկնաբանություն դեռ չի հաջորդել, քանի որ նշվում է, որ առայժմ վերջնական որոշում կայացված չէ: ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանում կղեկավարի գեներալ-լեյտենանտ Ջոն Ալենը:
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Պենետայի թեկնածությունն ակտիվ քննարկվում էր այն բանից հետո, երբ Ռոբերտ Գեյթսը հայտարարեց, որ 2011 թ. ամռանը ցանկանում է հեռանալ իր պաշտոնից:











































