Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում պարեկություն է կատարում առնվազն երկու սուզանավ՝ «Դոլունայ» և «Բուրաքռեիս»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։
Վերջինս ընդգծել է, որ «Դոլունայը» տվյալ տարածաշրջանում պարեկություն է սկսել կատարել նոյեմբերի 11-ին, իսկ «Բուրաքռեիսը»՝ նոյեմբերի 7-ին։
Տվյալ տարածաշրջանում գտնվում է «Մոսկվա» գվարդիական հրթիռակիր հածանավը, որը վերահսկում է Սիրիայի Լաթաքիայի շրջանում գտնվող ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի տարածքը։