Այսօր «Հրազդան» մարզադաշտում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության «Ուլիս»-«Շիրակ» կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը: Հիմնական ժամանակն ավարտվեց գյումրեցիների հաղթանակով` 0:1 հաշվով, 29-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հավհաննես Գրիգորյանը:
Քանի որ առաջին խաղում «Ուլիս»-ը հաղթել էր նույն հաշվով, մրացավարը նշանակեց լրացուցիչ ժամանակ: Հանդիպման 99-րդ րոպեին Մկրտիչ Նալբանդյանի խփած գոլը հաղթանակ բերեց գյումրեցիներին:
«Շիրակ»-ը եզրափակիչում է, որտեղ կհանդիպի «Միկա»-ի հետ:
Լուսանկարը` Շիրակի պաշտոնական կայքի:







































