Tuesday, 07 05 2024
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում չգիտեն «ինչին ասեն «Այո՛»՝ տանձի՞ն, խնձորի՞ն, թե՞ նռանը»

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մնացել է ուղիղ 10 օր, սակայն դեռևս շարունակվում է ցածր մնալ հասարակության իրազեկվածության աստիճանը:

Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաք կատարած մեր այցելությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հասարակության շրջանում ոչ միայն ցածր է իրազեկվածության աստիճանը, այլև հետաքրքրվածությունը առաջիկա համապետական ընտրությունների նկատմամբ:

Ըստ Նոր Հաճընի բնակիչների՝ իրենց ոչ նախագիծ են բաժանել, ոչ էլ քարոզչական հանդիպումներ են եղել քաղաքում:

Քարոզչական հանդիպումների բացակայության պատճառը փորձեցինք ճշտել քաղաքի «Այո»-ի շտաբներից, սակայն ապարդյուն. «Բարգավաճ Հայաստան»-ի գրասենյակում տեղակայված «այո»-ի շտաբը փակ էր:

Այցելեցինք նաև մոտակա Նոր Գեղի գյուղը: Գյուղի բնակիչների հետ զրույցից ճշտեցինք, որ գյուղում կա 1 «այո»-ի շտաբ, իսկ թե ինչ գործունեությամբ են զբաղվում շտաբում՝ գյուղացիները տեղյակ չեն. իրենց հետ ոչ հանդիպել են, ոչ էլ որևէ քարոզչական թերթիկներ բաժանել:

Եթե գյուղացիները պնդում էին, որ գյուղում քարոզչություն չի ընթանում, ապա գյուղապետարանում բոլորովին այլ լուրեր էին պտտվում: Թեև գյուղապետն իր խոսքում խոստովանեց, որ քարոզչական գործընթացից անմասն չի մնացել անգամ տեղի դպրոցը, սակայն հետո իր խոսքը սխալ որակելով՝ ասաց, որ շփոթվել է:

Նոր Գեղի բնակիչների խոսքերից՝ թե գյուղում առհասարակ քարոզչություն չի ընթանում, ու գյուղապետի ակտիվ քարոզարշավի մասին պատմություններից հետո որոշեցինք այցելել «այո»-ի քարոզչական շտաբ:

Գյուղապետի խոսքով՝ առավոտյան 9-ից երեկոյան 6-ը աշխատող ու մոտ 25 քարոզիչներ ունեցող շտաբը փակ էր: Բացվելուց հետո էլ շտաբի աշխատակիցները եկան ու ասացին այն, ինչ գյուղապետն էր ասել մեզ հետ զրույցում՝ գյուղում ընթանում է թեժ քարոզչական գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում