«Իշխանությունը կարծում է եւ ճիշտ է կածում, որ Կոնգրեսի 15 պահանջներից առանձնացված 3 պահանջները մեկ ամբողջություն է, եւ դրանցից որեւէ մեկի չկատարումը պահանջների չկատարում է, եւ այդ ուղղությամբ անուղղակի ակնարկ է անում, որ այդ ուղղությամբ նույնպես քայլեր կարող է կատարել: Հայ Ազգային Կոնգրեսը հստակ նշել է, որ քաղաքական կամքի դեպքում երրորդ պահանջի կատարումը` քաղբանտարկյալների ազատ արձակումը մեկ ժամվա խնդիր է: Ուստի կարծում եմ, այդ ակնարկն անտեղի է ու շինծու»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարեց Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունները: Ըստ նրա, այն ամենն ինչի մասին խոսում ենք, քաղաքական գործընթացների` ընտրությունների արդյունք են:
Արամ Սարգսայանը կարեւորում է վաղվա հանրահավաքին հասարակության մասնակցութունը: «Այդ հանրահավաքին Հայաստանի հասարակության մասնակցությունը լուծելու է խնդիրը` վաղվա հանրահավաքն ինչ է դառնալու, հասարակության մասնակցութոյունն է հանրահավաքին, որ իշխանությանը ցույց է տալու` ջրբաժան է, թե երկխոսություն»,- ասաց նա:






































