Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Թուրքիան Ռուսաստանի դեմ մշակել է B և C տնտեսական պլաններ. թուրքական մամուլ

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո ռուս պաշտոնյաները սկսել են խոսել Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների մասին։ Այդ ֆոնին Թուրքիան անցել է գործի և մշակել տնտեսական ոլորտի B և C պլաններ, որոնք առնչվում են էներգետիկ և առևտրային հարաբերություններին։

Երկկողմ հարաբերություններում գերակայում է էներգետիկան, զարգացած է նաև արդյունաբերական ու գյուղատնտեսական ապրանքների առևտուրը։

Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանի կողմից գազի հնարավոր մատակարարումների կասեցմանը։ Թուրքիայի ներկրած գազի 55 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանը գնա այդ քայլին, ապա Թուրքիան կմեծացնի Ադրբեջանից ու Իրանից գազի մատակարարումը։

Բացի այդ, Թուրքիան կմեծացնի Ալժիրից, Նիգերիայից ու Քաթարից հեղուկացված գազի ներկրումը։ Աշխատանքներ կտարվեն գազապաստարանների հնարավորությունների մեծացման ուղղությամբ։ Թուրքիան արագացնելու է Հյուսիսային Իրաքից գազի ներկրման գործընթացը, որն ավելի էժան կլինի՝ ռուսական գազի հետ համեմատ։ Թուրքիան պլանավորում է մեծացնել Իրաքից նավթի ներկրումը, որին 2018 թվականին բաժին է ընկնելու նավթի ներկրման 1/3-ը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ արտաքին առևտրի մյուս ճյուղերին, ապա Թուրքիան Ռուսաստանի հնարավոր կորուստը կփոխհատուցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների (Չինաստան, Ճապոնիա, Մալայզիա, Սինգապուր, Ինդոնեզիա, Հարավային Կորեա), Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ առևտրային հարաբերությունների մեծացմամբ։

Թուրքիան նաև պլանավորում է ավելի խորացնել Կովկասի ու Միջին Ասիայի երկրների հետ առևտրային հարաբերությունները։ Ընդհանրապես Թուրքիան պլանավորում է մեծացնել իր դեսպանատների թիվը՝ առևտրային հարաբերությունները զարգացնելու համար։

Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերին առաջին անգամ Նախիջևան այցելած Թուրքիայի արտաքին առևտրի հարցերով պետնախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել էր. «Մենք առևտրային հարաբերությունների զարգացման համար հետևում ենք բոլոր երկրների դիվանագիտությանը։ Մենք դա անվանում ենք «առևտրային դիվանագիտություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում