Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ դժգոհ է եղել թիմի հարձակվող Դիեգո Կոստայի գործողություններից, տեղեկացնում է ESPN-ը:
«Կոստային որոշ ցուցումներ եմ տվել, սակայն նա չցանկացավ կատարել իմ առաջադրանքները: Ես հիասթափված եմ: Ճիշտ է, մենք կռվեցինք, սակայն կարողացանք ընդմիջմանը հաշտվել և գրկախառնվել:
Ինչ վերաբերում է Ազարին, ապա ես կարող եմ ասել, որ Ազարին կարող է փոխարինել Պեդրոն»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:







































