«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհ է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռոմա»-ի դեմ խաղի արդյունքից: Իսպանացի մասնագետը նշել է, որ իր թիմը լավ մարզավիճակում է:
«Բարսելոնա»-ն լավ մարզավիճակում է և մեր դեմ խաղալ, կարծում եմ, շատ դժվար է: Չգիտեմ, արդյոք այս թիմը լավագույնն է ակումբի պատմության մեջ, բայց նման հայտարարություններ հաճախ եմ լսում:
Մենք ընդամենը փորձում ենք առավելագույն ուժերը ներդնել խաղադաշտում և տիտղոսներ նվաճել»,- Tmw-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:





































