Monday, 13 05 2024
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին

Բերքահավաք մինչև վերջ

Այսօր, ընդդիմության ապրիլի 28-ի հանրահավաքի նախօրյակին Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և հերթական ռեվերանսը արել ընդդիմությանը: Սերժ Սարգսյանի ելույթը չափազանց հանդուրժողական է թե ընդդիմության գործունեությանը, թե ընդհանուր քաղաքական իրավիճակին և հեռանկարներին տված նրա գնահատականների առումով: Ակնհայտ է, որ Սարգսյանը ապրիլի 28-ից առաջ ընդդիմությանը փորձում է մեսիջ հղել ներկայիս գործընթացի շեշտադրումները պահպանելու ակնարկով: Եվ պետք է թերևս նկատել, որ բովանդակային իմաստով այդ մեսիջը բավական խոսուն է:

Սերժ Սարգսյանն ակնարկում է նաև քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հնարավորության մասին, ինչի վկայությունը թերևս նրա այն խոսքն է, որ իշխանությունը պատրաստ է լիցքաթափման քայլեր կատարել և այդ առումով ինքը խնդրել է արդարադատության նախարարին առաջարկություններ ներկայացնել: Մի կողմից ելույթը բավական, նույնիսկ չափազանց հանդուրժողական և խոստումնալից է, իսկ մյուս կողմից իհարկե պահպանվում է այն մտավախությունը, որ այդ ամենն ընդամենը կարող են սահմանափակվել միայն քարոզչական դրսևորումներով, որոնց շնորհիվ իշխանությունը մի կողմից փորձում է զսպել ընդդիմությանը, մյուս կողմից այդպիսով մեծացնել ընդդիմությունից հիասթափվողների թիվը, առավել ևս դրան հասնել ընդգծված հանդուրժողությամբ խորացնելով ընդդիմության հետ որոշակի պայմանավորվածությունների մասին մտայնությունները:

Բանն այն է, որ հասարակության զգալի շերտերի համար շատ դժվար է հավատալ, որ իշխանությունը կարող է հանկարծ այդպես հանդուրժող դառնալ, ընդառաջ գնալ ընդդիմությանը: Եվ այդ առումով հասկանալի են պայմանավորվածությունների և գործարքի մասին կասկածները: Մյուս կողմից սակայն, պետք չէ անուշադրության մատնել այն, որ փետրվարի 18-ից վերսկսված ընդդիմության հանրահավաքները բավական աննախադեպ ծավալի էին վերջին երեք տարիների համեմատ, և աննախադեպ է նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, բնակչության մեծ դժգոհությունը: Եվ այդ պայմաններում արդեն իշխանությանն այլ բան չի մնում, քան գնալ հասարակության հետ երկխոսության: Եվ պարզ է, որ նա այդ բանը պետք է անի այն քաղաքական ուժի հետ, որը տվյալ պահին իր թիկունքում ունի հասարակության ամենամեծ ծավալը: Այսինքն, եթե մենք մի կողմից ընդունում ենք, որ երկրում իրավիճակը ուղղակի աղետալի աստիճան ծանր է, ապա մյուս կողմից պետք է տրամաբանորեն առնվազն հավանական համարենք, որ այդ ծանրությունն իշխանությանը կարող էր ստիպել հասարակության հետ գործակցության եզրեր փնտրել:

Բոլորովին այլ խնդիր է, թե ինչ կա իշխանության մտքին իրականում: Իհարկե, որեէ մեկը չի կարող երաշխավորել, որ իշխանությունն իրապես, էությամբ է դարձել հանդուրժող: Իրականում իշխանությունը կարիքից դրդված է այդպիսին դարձել, քանի որ թե ներքին աննախադեպ վիճակը, թե արտաքին աշխարհաքաղաքական պրոցեսները կարծես թե գոնե այս պահի համար անհեռանկար են դարձնում ուժի կիրառումը: Բայց, հենց այդ պարագայում, հասարակությանը պետք է թերևս ներշնչել հավատ սեփական ուժի, սեփական ազդեցության հանդեպ: Եթե իշխանությունն ընդդիմության հետևում հասարակություն չտեսներ, ապա որևէ շահագրգռություն չէր ունենա թեկուզ գայթակղել այդ ընդդիմությանը: Ուրեմն, հասարակությունն իհարկե չպետք է անհարկի ոգևորվի, բայց առավել ևս չպետք է նաև անտեղի հուսահատվի: Հասարակությունը պետք է հասկանա, որ ինքը քաղում է իր ակտիվության պտուղները, հետևաբար նա առավել ևս պետք է շարունակի ակտիվ լինել բերքահավաքը մինչև վերջ իրականացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում