Հայաստանի արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ դրական միտումներ են նկատվում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքով, արտախորհրդարանական ընդդիմության ցույցերն ու ակցիաները հասարակության պառակտման նպատակ չեն հետապնդում: Այդ ակցիաները նպատակ ունեն քաղաքական պայքարը տեղափոխել որոշակի ասպարեզ: Ինձ դուր է գալիս, որ վերջին շրջանում իրավապահ մարմիններն ու ընդդիմության հանրահավաքների կազմակերպիչները համագործակցում են, և հասարակական կարգի որևէ խախտում չի լինում»,- նկատել է Սերժ Սարգսյանը:
Այդ ամենn, ըստ Սերժ Սարգսյանի, կարող է հանգեցնել նրան, որ «Ազատության» հրապարակը կրկին կարող է դառնալ այլընտրանքային կարծիքների արտահայտման վայր: «Ահա Ազատության հրապարակի իրական նշանակությունը: Եվ մենք կարող ենք արմատախիլ անել այն տեսակետը, թե «Ազատության» հրապարակն ասպարեզ է, որտեղ արմատականություն է ծնվում»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:







































