«Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը մեկնաբանել է իրեն հասցեագրված քննադատություններն այն մասին, որ երկար ժամանակ չէր կողմնորոշվում պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցում:
«Պայմանագրիս ժամկետի երկարաձգումը շատ հանգամանքներից էր կախված: Արդյունքում ես մնացի «Բարսելոնա»-ում: Կարծում եմ՝ իմ դեմ դավադրություն էր սկսվել:
Բայց ես ուժեղ եմ և վստահ, որ նա, ով մարտահրավեր կնետի ինձ, կպարտվի»,- AS-ը մեջբերում է Ալվեսի խոսքերը:
Հիշեցնենք, որ ակումբի հետ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է ստորագրել նախորդ ամռանը:










































