Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից կործանված ռուսական մարտական ինքնաթիռի օդաչուներից մեկը գերեվարվել է թուրքմենների կողմից։ Ռուսական օդանավի կործանման ժամանակ նրա երկու օդաչուները դիմել են կատապուլտի օգնությանը։
Օդաչուներից մեկը օդապարիկով իջել է Թուրքմենական լեռան շրջանում, ուր նրան գերեվարել են տեղի թուրքմենական ջոկատները։ Մյուս օդաչուի մասին տեղեկություն չի հաղորդվել։











































