Սուդանում Հոլանդիայի դեսպան, 63-ամյա Սյուզն Բլանկհարթը գրազով լողալով անցել է Կապույտ Նեղոսը: Al Arabiya-ի փոխանցմամբ՝ դեսպանը հոլանդացի և սուդանցի կանանց ուղեկցությամբ լողալով անցել է մի քանի հարյուր մետր։
Բլանկհարթը պատմել է, որ նման փորձություն էր խոստացել Սուդանում Հոլանդիայի դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջի՝ 10.000-ից ավելի «լայք» հավաքելու դեպքում։










































