20 տարում ավելի քան 606.000 մարդ է զոհվել կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնական աղետների հետևանքով, իսկ պետությունները կորցրել են ընդհանուր թվով մինչև 6 տրլն դոլար: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի աղետների վտանգի նվազեցման հարցերով գրասենյակի զեկույցում:
«Եղանակային պայմանները և կլիման աղետների ժամանակ վտանգների հիմնական պատճառներն են, և այս զեկույցը ցույց է տալիս, որ աշխարհը դրա համար վճարում է մարդկային կյանքերի բարձր գնով: Տնտեսական կորուստները հիմնական մարտահրավերներն են զարգացման համար շատ պակաս զարգացած երկրներում, որոնք փորձում են պայքարել կլիմայի փոփոխության և աղքատության դեմ…»,- զեկույցը ներկայացնելիս հայտարարել է ՄԱԿ-ի աղետների վտանգի նվազեցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարգարետա Վալսթրեմը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 1995 թվականից կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետների հետևանքով 606.000 մարդ է զոհվել, մոտ 4,1 մլրդ մարդ վիրավորվել է, աղետալի վճակում է եղել կամ ստիպված է եղել լքել իր տունը: Բնական աղետներից ամենաշատը տուժում են ԱՄՆ-ը, որտեղ տեղի է ունեցել 472 այդպիսի դեպք, Չինաստանը (441), Հնդկաստանը (288), Ֆիլիպինները (274) և Ինդոնեզիան (163):









































