«Մանչեսթեր Յունայթեդ»-ը փորձում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը: AS-ի տեղեկությունների համաձայն՝ ուելսցի ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնեթը հետաքրքրված է գործարքի կայացմամբ:
«Կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 20 մլն եվրո վճարել Բեյլի ներկայացուցչին, եթե նա համոզի ֆուտբոլիստին «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվել:
Տեղեկությունների համաձայն՝ «Ռեալ»-ը պատրաստ է ուսումնասիրել Բեյլի տրանսֆերի շուրջ ստացվող առաջարկները:







































