Մադրիդի «Ռեալ»-ի ռեզերվային թիմի՝ «Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ գլխավորել ակումբի հիմնական թիմը:
«Նախորդ մրցաշրջանում ինչ-որ բան այնպես չէր այդ կարգի աշխատանքի համար: Այժմ էլ գիտեմ, որ դեռ պատրաստ չեմ գլխավորել «Ռեալ»-ը»,- L’Equipe-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:
Հիշեցնենք, որ լեգենդար ֆրանսիացին հայտարարել է նաև, որ չի շտապում և բավարված է «Կաստիլա»-ի գլխավոր մարզչի աշխատանքով:










































