Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով հայտնի է նաև որպես Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագու, հայտարարել է, որ շարունակում է վստահել «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Նադալը խոսել է այդ մասին «Բարսելոնա»-ի՝ «Ռեալ»-ի նկատմամբ տարած ջախջախիչ հաշվով հաղթանակից հետո:
««Ռեալ»-ում աշխատող մարդիկ շատ փորձառու են: Կատարվածին պետք է սառնասրտորեն մոտենալ: Շարունակում եմ վստահել Ֆլորենտինո Պերեսին: Նա միշտ գործել է ի շահ ակումբի:
Երկար ժամանակ մենք չենք կարողացել հաղթահարել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի արգելքը, իսկ նրա վերադառնալուց հետո պայքարում ենք բոլոր տիտղոսների համար»,- Marca-ն մեջբերում է Նադալի խոսքերը:





































