Վենեսուելայի արևմուտքում՝ Կոլումբիայի սահմանից ոչ հեռու, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով Մերիդայի նահանգապետ Ալեքսիս Ռամիրեսին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS), Վենեսուելայում տեղի է ունեցել 5,3 բալ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Լագունիասից 2 կմ հյուսիս-արևմուտք:
Ռամիրեսը նաև հայտնել է, որ աղետի հետևանքով նահանգում վնասվել են ավտոճանապարհները:









































